Թրամփը ծեր է և մտավոր առումով անպիտան․ Բայդեն

Թրամփը ծեր է և մտավոր առումով անպիտան․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի Gridiron ակումբում ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթ է ունեցել և ծաղրել նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցին, ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ընթրիքին ներկա է եղել ավելի քան 650 մարդ, որոնց թվում են եղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին, Amazon-ի հիմնադիր և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին և TikTok-ի գործադիր տնօրեն Զի Չյու Շոուն։

«Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ»,-ասել է Բայդենը՝ Թրամփի հասցեին։

Նշենք, որ Ջո Բայդենը 81 տարեկան է, իսկ Դոնալդ Թրամփը՝ 77։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբեր ամսին։ Հիմնական մրցակիցներն են ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը և նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում