Կկիրառվեն տեսանկարահանող սարքեր՝ չամրակապված վարորդներին հայտնաբերելու համար

Կկիրառվեն տեսանկարահանող սարքեր՝ չամրակապված վարորդներին հայտնաբերելու համար

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:
Կրկին հորդորում ենք բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին:

Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

Հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում ենք բարի երթ», – նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում