ԱՄՆ-ն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է հասցրել հունական նավահանգիստ
Նմանատիպ
Ամերիկյան Leroy A. Mendonica բեռնատար նավը տասնյակ Bradley հետևակի մարտական մեքենաներ և այլ զրահամեքենաներ է հասցրել Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ՝ որպես ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժեղացված ռազմական հզորացման մաս։
Հստակեցվում է, որ Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստ են հասցվել ամերիկյան Bradley հետեւակի տասնյակ մարտական մեքենաներ, ինչպես նաեւ Abrams տանկեր։
«Ալեքսանդրուպոլիսի նավահանգստում ավարտվել է ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորամասերի հերթական տեղափոխումը:Leroy A. Mendonica բեռնատար նավը բեռնաթափել է ԱՄՆ բանակի մեծ քանակությամբ տեխնիկա Ալեքսանդրուպոլիսի նավահանգստում՝ ի աջակցություն 3-րդ զրահատանկային բրիգադի տեղակայման»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտնի է դարձել նաև, որ Ռումինիայում նախատեսում են Միխայիլ Կոգալնիչեանուի ավիաբազան վերածել ռազմական ճամբարի, որտեղ կարող են ապրել ՆԱՏՕ-ի մոտ 10 հազար զինծառայող և նրանց ընտանիքները, ինչի համար կպահանջվի 2,5 միլիարդ եվրոյի ներդրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում