ԵՄ-ն պատրաստվում է մաքսատուրք սահմանել Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներկրման համար
19/03/2024 11:00
Նմանատիպ
Եվրամիությունը մտադիր է առաջիկա օրերին Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներկրման համար մաքսատուրք սահմանել 95 եվրո մեկ տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Եվրամիությունը պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի ներմուծման վրա՝ հանգստացնելու ֆերմերներին և որոշ անդամ երկրներին», – ասվում է հայտարարությունում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նման քայլը կբերի գների առնվազն 50%-ով թանկացման։ Ինչպես նշվել է, մաքսատուրքեր կսահմանվեն նաև յուղոտ սերմերի և դրանց վերամշակված արտադրանքի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում