Telegram-ը թողարկել է 330 միլիոն դոլարի պարտատոմսեր
19/03/2024 12:00
Նմանատիպ
Անցյալ շաբաթ Telegram-ը թողարկել է 330 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ աջակցելու մեսենջերի ընդլայնմանը, ասել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։
«Անցյալ շաբաթ մենք թողարկեցինք 330 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ ապահովելու համար, որ Telegram-ը կշարունակի ընդլայնվել արագացված տեմպերով», – գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում։
Նա նաև նշեց, որ պարտատոմսերի պահանջարկը գերազանցում է առաջարկը, և պարտատոմսերի պայմանները բարենպաստ են ստացվել ընկերության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում