Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է ուղերձում։

Հիշեցնենք, որ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի ընտրությունների քվեաթերթիկների և արձանագրությունների ամբողջական (100 տոկոս) մշակման արդյունքում ստացել է 87․28 տոկոս քվե, վերընտրվելով Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում։

Ըստ ՌԴ ԿԸՀ-ի՝ երկրորդ տեղում կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, որը հավաքում է ձայների 4․32 տոկոս քվե, նրան հաջորդում է «նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը՝ 3․83 տոկոս քվո, իսկ չորրորդ տեղում լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Լեոնիդ Սլուցկին է՝ 3․2 տոկոս քվե։

Հետևեք մեզ նաև Telegram-ում