Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության հարցերը

Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:

Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասում։ Մարտի 17-ին նա ժամանել էր Ադրբեջան, մարտի 18-ին՝ Վրաստան, իսկ այսօր՝ մարտի 19-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում