Mitsubishi-ն կոալիցիա կստեղծի՝ սինթետիկ բնական գազի խթանման նպատակով
Նմանատիպ
Ճապոնական Mitsubishi-ն միջազգային կոալիցիա կկազմի յոթ ընկերությունների հետ մաքուր սինթետիկ բնական գազի (e-NG) զարգացմանն ու արտադրությանը խթանելու համար։ Այս մասին նշվում է Mitsubishi-ի կայքում հրապարակված հայտարարությունում: Կոալիցիայի կազմում կլինեն նաև ֆրանսիական Engie և Total Energies, բելգիական TES, ամերիկյան Sempra Infrastructure, ինչպես նաև ճապոնական Tokyo Gas, Osaka Gas և այլ կազմակերպություններ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում նշվում է, որ e-NG-ը սինթետիկ բնական գազ է, որը ստեղծվել է կանաչ ջրածնի և ածխածնի չեզոք ածխածնի երկօքսիդի համադրմամբ: Զեկույցում ասվում է նաև, որ e-NG-ն առաջարկում է ամենաարագ ճանապարհը համաշխարհային էներգետիկ համակարգում արտանետումների զգալի կրճատման համար:
Total Energies-ի հայտարարության մեջ պարզաբանվում է, որ նման գազը կարող է փոխադրվել և/կամ հեղուկացվել, ապա վաճառվել որպես բնական գազ՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները: Կոալիցիայի անդամները վստահ են, որ e-NG-ը կարող է նշանակալի ներդրում ունենալ էներգետիկ անցման մեջ դեպի զրոյական ածխածնային ապագա՝ արագացնելով վերականգնվող ջրածնի զարգացումը, ասել է Mitsubishi-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում