Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա․ Զախարովա
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետությունները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման փորձեր Հյուսիսատլանտյան դաշինքի և առանձին անդամ երկրների կողմից վաղուց ու համակարգված են արվում: Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել է։
Զախարովան նշել է, որ Արևմուտքին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ պայմանավորվածությունների հունով։ Նրանց չի գոհացնում նաև այդ պետությունների՝ Ռուսաստանի հետ շփման փաստը, որը իրավահավասար է, փոխադարձ հարգալից և ուղղված է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանը։
Այստեղից էլ բխում են այդ երկրների հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ փչացնելու փորձերը։ Զախարովան նշել է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում