ԵՀ-ն հավանություն է տվել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման առաջարկներին
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու առաջարկներին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Այսօրվա առաջարկը կուղղորդի ռուսական սառեցված պետական ակտիվներից զգալի եկամուտները՝ ի շահ Ուկրաինայի և նրա ժողովրդի», – նշել է նա X-ում:
Այժմ այս առաջարկները կքննարկվեն մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ Եթե դրանք ընդունվեն, վճարումները կսկսվեն հուլիսին և կկատարվեն տարին երկու անգամ։ Խոսքը տարեկան €2,5-3 մլրդ-ի մասին է, ընդգծում է Euronews-ը։
Եվրոպական իշխանությունները մեկ տարուց ավելի քննարկում են ռուսական ակտիվների առգրավման և Ուկրաինայի կարիքների համար դրանք օգտագործելու հնարավորությունը։ 2023 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է ներդնել այս գումարը և այդ գումարն օգտագործել երկրին պատճառված վնասը փոխհատուցելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում