Մասկի Neuralink-ը ցուցադրել է նեյրոչիպի միջոցով շախմատ խաղալու տեսանյութ

Նմանատիպ
Իլոն Մասկի Neurolink ստարտափը տեսանյութ է հրապարակել, որում ընկերության առաջին հիվանդը, որի ուղեղում տեղադրված է նեյրոչիպ, շախմատ է խաղում։ Տեսանյութը հրապարակվել է միլիարդատիրոջ X սոցիալական ցանցում:
29-ամյա Նոլան Արբոն ուսերից ներքև կաթվածահար է եղել մոտ ութ տարի առաջ տեղի ունեցած վթարից հետո: Հունվարի 30-ին Մասկը հայտարարել էր, որ Արբոի ուղեղում հաջողությամբ ներդրել են նեյրոչիպ, որը թույլ է տալիս կառավարել էլեկտրոնային սարքերը մտքի ուժով։ Փետրվարի 20-ին միլիարդատերը ասել էր, որ մի մարդ սովորել է համակարգչի էկրանին կուրսորը կառավարել չիպի միջոցով։
X-ի հրապարակած տեսանյութում Արբոն նոութբուքով շախմատ է խաղում՝ մտքով շարժելով կուրսորը։ Տղամարդը պատմել է նաև, որ չիպի շնորհիվ կարողացել է նորից սկսել Civilization VI համակարգչային խաղը։ «Ես հիմնականում հրաժարվել էի այս խաղից, և դուք ինձ հնարավորություն տվեցիք վերադառնալ դրան, և ես խաղացի ութ ժամ անընդմեջ», – կիսվել է Արբոն:
Նրա խոսքով՝ չիպի տեղադրման վիրահատությունը «գերազանց պարզ» է եղել։ «Բառացիորեն մեկ օր անց դուրս գրվեցի հիվանդանոցից։ Ես ոչ մի ճանաչողական խանգարում չեմ ունեցել», – ասել է հիվանդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում