Հուսիթները խոստացել են ՉԺՀ-ին և ՌԴ-ին չհարձակվել Կարմիր ծովում իրենց նավերի վրա. Bloomberg
Նմանատիպ
Եմենի հուսիթները Ռուսաստանին և Չինաստանին ասել են, որ իրենց նավերը կարող են նավարկել Կարմիր ծովով և Ադենի ծոցով՝ առանց հարձակման, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ մի քանի մարդկանց։ Նրանց խոսքով՝ երկրները համաձայնության են եկել Օմանում «հուսիթների ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկի»՝ Մուհամմեդ Աբդել Սալամի հետ բանակցությունների ընթացքում։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ սրա դիմաց Ռուսաստանն ու Չինաստանը կարող են քաղաքական աջակցություն ցուցաբերել հուսիթներին, այդ թվում՝ այնպիսի կառույցներում, ինչպիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ը գրում է, որ դեռևս հստակ չէ, թե կոնկրետ ինչպես կդրսևորվի հուսիթների այդ աջակցությունը, բայց այն կարող է ներառել «հուսիթների դեմ ավելի շատ բանաձևերի արգելափակում»։
Bloomberg-ը նշում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը հուսիթներին արդեն տրամադրել են «որոշ դիվանագիտական աջակցություն»: Հունվարի սկզբին նրանք ձեռնպահ մնացին ԱՄՆ-ի և ճապոնական բանաձևի քվեարկությունից, որը «ամենախիստ ձևով» դատապարտում էր Հուսիթների հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա: «Մենք մտահոգված ենք, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները նախընտրում են գնալ խնդրի միակողմանի ուժային լուծման ճանապարհով», – հունվարի 11-ին հայտարարել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում