Ադրբեջանը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին
![Ադրբեջանը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին](https://times.am/v3/wp-content/uploads/2024/03/Մեծամոր-e1711094500440-1200x630.jpg)
Նմանատիպ
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։
«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», – ասված է հայտարարությունում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում