Բելառուսի կողմից հետախուզվողը Հայաստանում քաղաքական ապաստան կստանա
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում ընթացող Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում։ Այս հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Տիխոնովսկայան հայկական կողմին նաև շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ Յարոսլավ Նովիկովը չի կարողացել Բուլղարիայի այցագիր ստանալ Վրաստանում, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված է եղել գալ Հայաստան։ Նրան կալանավորել են, քանի որ երիտասարդը Բելառուսի պահանջով ընդգրկվել էր ԱՊՀ միջպետական որոնողական տվյալների բազայում։ Հայրենիքում երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից խուսափելու համար։
Դատարանը Նովիկովին կալանքի տակ է վերցրել՝ հետագայում Բելառուսին հանձնելու համար, իսկ վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել նրա կալանքը։ Հայաստանի գլխավոր դատախազը Մինսկից փաստաթղթեր է ստացել, որոնց համաձայն՝ Բելառուսի իրավապահ մարմինները պահանջում են արտահանձնում։ Նովիկովը դիմել է Հայաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում