Սառեցված ռուսական ակտիվները սեփականատերեր ունեն. Պեսկով
Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ անհեթեթ է կարծել, թե ռուսական սառեցված ակտիվները ոչ մեկին չեն պատկանում, դրանք ունեն տերեր։
«Մենք Բրյուսելից հայտարարություններ ենք լսել, որ մեր ունեցվածքից ստացված եկամուտը ոչ մեկին չի պատկանում, դա ճիշտ չէ, դրանք պատկանում են ակտիվների սեփականատերերին, ակտիվների տերերին, և մտածել, որ դրանք ոչ մեկին չեն պատկանում, առնվազն անհեթեթ է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք տեղեկություններ են հասել Ռուսաստանի Դաշնություն այն մասին, որ մի շարք արևմտյան բանկեր, իբր, լոբբինգ են անում ԵՄ առաջարկների դեմ՝ ուղղորդելու սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային ֆինանսավորելու համար, և արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել առանձին եվրոպական բանկերի հանդեպ, եթե նման որոշում կայացվի:
Նա նաև ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելը շատ լուրջ հետևանքներ կունենա բոլոր ներգրավվածների համար։
«Ինչ վերաբերում է բանկերի հնարավոր մտահոգությունների մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին, ապա ցանկացած բանկի իրավաբանական ծառայությունը հասկանում է ակտիվների օտարման նման գործողությունների աղետալի հետևանքները բանկի և ամբողջ երկրի տնտեսության համար, և այստեղ մենք արդեն կրկնել ենք, որ, իհարկե, եթե նման որոշումները կյանքի կոչվեն, դա շատ լուրջ հետևանքներ կունենա նրանց համար, ովքեր կայացրել են և իրականացրել դրանք»,- ասել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում