Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք են առաջադրում
Նմանատիպ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
Ափդեյթ «Իմնեմնիմի»-ի գործով.
1) Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի դմակագրության գործընթացը։ Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։
2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):
3) Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ Թողարկման հղումը տե՛ս ստորև։
4) Սա դասական քաղաքական հետապնդում է, որտև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանները բիրտ ուժ կիրառելով ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին, ինչից կարճ ժամանակ անց ձեբրբակալվեց նաև Վազգեն Սաղաթելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում