Մոկվայի Crocus City Hall-ում զոհերի թիվը հասավ 40-ի

Մոկվայի Crocus City Hall-ում զոհերի թիվը հասավ 40-ի

Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները։

Բացի այդ հաղորդվում է, որ մի քանի ահաբեկիչներ արգելափակվել են Crocus City Hall-ի ներսում։

Նշենք, որ հրաձգության հետևանքով նաև հրդեհ է բռնկվել ու շուրջ 200 մարդ կարող է մնալ այրվող Կրոկուսի մեջ, այդ թվում՝ երեխաներ, քանի որ այս պահին տեխնիկապես նրանց տարհանել չի հաջողվում։

Միջադեպից հետո հայտարարությամբ է հանդես եկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նշելով, որ Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Կրոկուս» համերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։

«Այսօր սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել «Կրոկուս» առևտրի կենտրոնում։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։ Հրահանգել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի ժամանակ»,- հայտարարել է Սոբյանինը։

Բացի այդ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ Շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները կչեղարկվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում