Միջազգային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը
22/03/2024 23:28
Նմանատիպ
Ամբողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բազմաթիվ զանգեր է ստանում տարբեր երկրների քաղաքացիներից, որոնք դատապարտում են տեղի ունեցածը ու ցավակցություններ հայտնում Ռուսաստանին։
«Ամբողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս հրեշավոր հանցագործությունը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանում բոլոր ուժերը կենտրոնացրել են՝ մարդկանց կյանքերը փրկելու համար։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, ինչի արդյունքում նաև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով, հրաձգության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում