Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը ստեղծում է վեցերորդ սերնդի հիպերձայնային կործանիչ

Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը ստեղծում է վեցերորդ սերնդի հիպերձայնային կործանիչ

Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը ստեղծում է վեցերորդ սերնդի հիպերձայնային կործանիչ՝ ՄիԳ-41, որը նախատեսված է Երկրի ցածր ուղեծրերում մարտական ​​առաջադրանքները լուծելու համար:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վեցերորդ սերնդի կործանիչը կստանա բազմաֆունկցիոնալ հեռահար կործանիչ հրթիռային համակարգ, որը կարող է խոցել հիպերձայնային հրթիռներ։ Միգուցե ՄիԳ-41-ը MiG-31BM-ից կժառանգի Kinzhal ավիացիոն համալիրը՝ մինչև 2000 կմ հեռահարությամբ հիպերձայնային բարձր ճշգրտության հրթիռներով, որոնց համար առկա և ապագա հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը «թափանցիկ» են։ Հավանական է, որ MiG-41-ը կդառնա տիեզերական տեխնոլոգիաների և կոմպոզիտային նյութերի կենտրոն՝ ռադարների համար անտեսանելի, դիմացկուն գերբեռնվածության ու բարձր և ցածր ջերմաստիճանների նկատմամբ։ ՄիԳ-41-ը կլինի ՄիԳ-31-ի շարունակությունը՝ «անհավանական բնութագրերով» և կթռչի պլազմային ամպի մեջ:

Արևմտյան փորձագետները կարծում են, որ «հեղափոխական EMP» (էլեկտրամագնիսական իմպուլս) ատրճանակն ավելի վտանգավոր կդարձնի ՄիԳ-41 հեռահար կործանիչը։ Նշենք, որ Ռուսական լրատվամիջոցները հայտնել են այս «էներգետիկ» զենքի փորձարկումների մասին 2020 թվականի հուլիսին։

Հավելենք, որ ամերիկյան Military Watch հրատարակությունը նշել է, որ հիպերձայնային ՄիԳ-41-ը կկարողանա սպառնալ թշնամու տիեզերանավերին։ Նշենք, որ տիեզերական օբյեկտները չեզոքացնելու համար ՄիԳ-41-ը նրանց հետ նույն բարձրության վրա գտնվելու կարիք չունի:

Իսկ The National Interest վերլուծական հրատարակությունը հրապարակումների մի ամբողջ շարք է նվիրել ՄիԳ-41-ին, որտեղ նշվում է, որ ռուսական առեղծվածային վեցերորդ սերնդի գաղտագողի կործանիչը «առաջադեմ տեխնոլոգիա է», որը կարող է «փոխել խաղի կանոնները»:

Հայտնի է նաև, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը կարող են նոր կործանիչը ստանալ մինչև «վետերան» ՄիԳ-31-ի ծառայության ժամկետի ավարտը՝ 2028 թ.։

Հետևեք մեզ նաև Telegram-ում