Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց
23/03/2024 12:05
Նմանատիպ
Շենգավիթի դատարանը «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ երեկ կալանավորվել էր նաև հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանը, ով, ինչպես և Վազգեն Սաղաթելյանը, մեղադրվում են համատեղ վարվող փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն:
Նշենք, որ Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում