Քաղաքացիները ներխուժել են ոստիկանության Նոր Նորքի բաժին
Նմանատիպ
Քիչ առաջ ՆԳՆ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է հնչել:
Ըստ տեղեկությունների, ինչ-որ զինված մարդիկ են ներխուժել շենք։
Այս պահին այլ մանրամասներ պարզել չի հաջողվում:
Shamshyan. com-ը հայտնում է, որ Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, որոնք պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց ըստ իրենց անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։
Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաղ թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։
Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։ Կա վիրավոր։
Ավելի ուշ «Մարտական եղբայրություն» միաբանությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ տեղի ունեցածն իրենց հետ կապ չունի։
Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներժուժել 3 անձ։
Նոր Նորքի ոստիկանության վրա զինված հարձակում են գործել 3 տղամարդ, նրանցից 2-ը վիրավորվել են իրենց իսկ պայթեցրած նռնակից։ Նրանք հոսպիտալացվել են։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այս պահին ոստիկանության մոտ 1 հոգի է՝ զինված նռնակով։ Ձեռնարկվում են համապատասխան գործողություններն նրան վնասազերծելու համար։ Նախնական տեղեկություններով՝ ոստիկանների շրջանում տուժածներ չկան։
Ոստիկանության բաժնի մոտ է ժամանել ոստիկանության ամբողջ ղեկավար կազմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում