Մոսկվայի ահաբեկչության մեղավորները կդատապարտվեն զմահ ազատազրկման
Նմանատիպ
Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Crocus City Hall»-ում ահաբեկչություն իրականացրած անձանց՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստ»-ին։
Նրանցից երկուսը՝ Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։
Գործակալության փոխանցմամբ՝ Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես աշխատում է որպես բանվոր՝ Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։
Դալերջոն Միրզոևը 32 տարեկան է։ Ամուսնացած է, ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։
Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է։ Նա նույնպես ամուսնացած է և ունի մեկ երեխա: Նա հայտարարել է, որ ՌԴ գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ:
Մուհամադսաբիր Ֆայզովը 19 տարեկան է։ Նա դատարանի դահլիճ է տեղափոխվել անվասայլակով՝ շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, քանի որ ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա ժամանակավորապես գործազուրկ է, իսկ մինչ ահաբեկչությունը Իվանովոյում վարսավիր էր աշխատում։
Նրանք չորսն էլ Տաջիկստանի քաղաքացի են։
Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, մեղքն ապացուցվելուց հետո չորսն էլ կդատապարտվեն զմահ ազատազրկման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում