Ֆրանսիայում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ

Ֆրանսիայում հայտարարվել է ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ

Ֆրանսիայի իշխանությունները Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ներսում հայտարարել են ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը։

Որոշումն ընդունվել է Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, և մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները, մենք որոշեցինք հայտարարել ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ»», – գրել է Աթալը X սոցիալական ցանցում:

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը, և որ նույն խմբավորումը վերջերս փորձել է մի քանի գործողություններ կատարել նաև Ֆրանսիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում