ԱՄՆ-ն փորձում է համոզել, որ ահաբեկչությանը ներգրավված է ԻԼԻՊ-ը, իսկ կատարվածի մեջ Կիևի հետք, իբր, չկա. Պուտին
Նմանատիպ
«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունը ձեռնտու է նրանց, ովքեր Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Լիովին պարզ է՝ մարտի 22-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կատարված սարսափելի հանցագործությունը ահաբեկման ակտ էր։ Եվ անմիջապես հարց է ծագում՝ ու՞մ է դա ձեռնտու։ Այդ չարագործությունը մի օղակն է ընդամենը մի շարք փորձերի՝ արվող նրանց կողմից, որոնք 2014 թվականից Կիևի նեոնացիստական ռեժիմի ձեռքով պատերազմում են մեր երկրի դեմ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ հայտնի փաստ է, որ նացիստները երբեք չեն վարանել իրենց նպատակներին հասնելու համար ամենակեղտոտ և ամենաանմարդկային միջոցները գործածել։
«Նրանք, որ ահաբեկչություն էին ծրագրել, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին մեր միասնությանը և դիմակայելու վճռականությանը»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը խնդրել է զեկուցել, թե ինչպես են ընթանում ահաբեկիչներին և նրանց պատվիրատուներին գտնելու որոնողական միջոցառումները` նշելով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր նրանց, որ Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ․
«ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում էէ համոզել բոլորին, որ ահաբեկչությանը ներգրավված է ԻԼԻՊ-ը, իսկ կատարվածի մեջ Կիևի հետք, իբր, չկա»,- նշել է Պուտինը։