Xiaomi-ի ղեկավարը հայտնել է SU7 էլեկտրամեքենայի արժեքը. Bloomberg
Նմանատիպ
Xiaomi Corporation-ի գործադիր տնօրեն Լեյ Ջունը չինական Weibo սոցիալական ցանցում հայտարարել է, որ Չինաստանում SU7 էլեկտրական մեքենայի արժեքը կկազմի մինչև 500 000 յուան (մոտ 69 300 դոլար):
«Xiaomi-ի [էլեկտրական ավտոմեքենայի] SU7-ի նպատակն է դառնալ ամենագեղեցիկ, ամենալավ կառավարվող և ամենախելացի սեդանը՝ մինչև 500,000 յուան», – ասել է Ջունը CNBC-ին: Xiaomi-ն առաջին անգամ է նշում գների միջակայքի վերին սահմանը։ Xiaomi-ն կսկսի SU7-ի պատվերներ ընդունել մարտի 28-ից սկսած: Էլեկտրամոբիլը կվաճառվի Չինաստանի 29 քաղաքներում և հասանելի կլինի թեստ-դրայվների համար։
Xiaomi-ն ներկայացրել է SU7-ը 2023 թվականի վերջին։ Վաճառքի մեկնարկը հայտարարվել էր մարտին։ Հայտարարությունից հետո Xiaomi-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 12%-ով, ինչը ամենամեծ ներօրային թռիչքն էր ավելի քան մեկ տարվա ընթացքում, նշել է Bloomberg-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում