Ռուսաստանում հայերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց հայրենիք. Պեսկով

Ռուսաստանում հայերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց հայրենիք. Պեսկով

Ռուսաստանը այժմ եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ շրջան է ապրում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի տնտեսական ակտիվությունը կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։ Այս մասին ասել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում, դա նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- ասել է Պեսկովը «Արգումենտներ և փաստեր»-ին տված հարցազրույցում։

«Եվ, ի դեպ, այդ հայերի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տնտեսական ակտիվությունը դեռևս ապահովում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ փող են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,– հավելել  է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում