ՌԴ-ն ուսումնասիրում է Բաքվի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին տեղեկությունը
27/03/2024 20:16
Նմանատիպ
ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին, այսօր` մարտի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։
«Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկում տարբեր տեսակի զենք-զինամթերք, այդ թվում 25 հազար ականանետային արկ և Բայրաքթար տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում