Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց դուրս գալու ծանուցում չի ուղարկել․ Թասմաղամբետով
Նմանատիպ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Այս մասին գրում է Կոմերսանտը:
«Պաշտոնական Երևանը վերջին շրջանում իսկապես չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Ինչ վերաբերում է ՀՀ պաշտոնյաների արված հայտարարությունների, ապա կասեմ, որ քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության կողկից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի ստացել»,- ասել է նա։
Ըստ Թասմաղամբետովի՝ քարտուղարությունը կանոնավոր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվող որոշումների մասին։
Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։ Ըստ Թասմաղամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում