Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը
28/03/2024 16:52
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ:
Մարդասիրական օգնությունը կազմում է 29. 94 տոննա: