Ակնկալում ենք ՀՀ ղեկավարության քաղաքական սթափությունը․ ՀԱՊԿ քարտուղար

Ակնկալում ենք ՀՀ ղեկավարության քաղաքական սթափությունը․ ՀԱՊԿ քարտուղար

Մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները։ Չեմ թաքցնի․ որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են։ Բայց ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակիցը և առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում