Հայաստանը միտումնավոր խաթարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ
28/03/2024 20:31
Նմանատիպ
Հայաստանի իշխանությունները մտացածին տարբեր պատրվակներով, սակայն գիտակցաբար, խաթարում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանի իշխանություններն անկեղծ ասած, մտացածին տարբեր պատրվակներով, աղավաղելով վերջին երեք- երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար շարժվում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խաթարելու ճանապարհով։
Նրանք զրպարտում են մեր զինվորականներին, որոնք ծառայում են 102-րդ ռազմաբազայում, մեր սահմանապահներին, որոնք հսկում են Հայաստանի սահմանները, ինչպես նաև, զրպարտում են ՀԱՊԿ-ը, վերջինիս հասցեին ուղղելով տարբեր մեղադրանքներ»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում