«ԱվտոՎԱԶ»-ն Ադրբեջանում սկսել է Lada ավտոմեքենաների արտադրություն
29/03/2024 13:20
Նմանատիպ
«ԱվտոՎԱԶ»-ն Ադրբեջանում սկսել է Lada ավտոմեքենաների արտադրություն։ Առաջին մոդելը լինելու է Lada Granta-ն։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ Lada Granta մոդելի արտադրությունից հետո նախատեսվում է ընդլայնել թողարկվող ավտոմեքենաների մոդելային շարքը:
Հաղորդվում է, որ «ԱվտոՎԱԶ»-ն ակնկալում է 2024 թվականին Ադրբեջանում արտադրել մինչև 1,5 հազար Lada ավտոմեքենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում