Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար
29/03/2024 22:37
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Աքարը նշել է․ «Հուսով եմ, որ կշարունակենք կարծքիների և այցերի փոխանակումը ի շահ մեր երկրների, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանային կառույցների, խաղաղության, կայունության և տարածաշրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշ խնդիրների լուծման։ Հուսով եմ, որ այցից կստանանք դրական արդյունքներ»։
Հանդիպումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Աքարը նշել է, որ հանդիպմանը քննարկել են նաև այն ամենը, ինչ թուրքական կողմն անում է Ադրբեջան-Հայաստան հարցի հետ կապված ու պնդել, թե կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում