Բիզնես կոմունիկացիա։ Ինչու և ինչպես

Բիզնես կոմունիկացիա։ Ինչու և ինչպես

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը սկսել է հեղինակային հաղորդում, որի առաջին թեման է «Բիզնես և կոմունիկացիա»։

Գործարարը պետք է միշտ կոմունիկացիայի մեջ լինի։ Մենք միշտ կոմունիկացիայի ժամանակ պետք է տրամադրվենք ռեսուրս լինել դիմացինի համար։ Այս մասին իր հեղինակային հողորդման ընթացքում նշել է Վահրամ Միրաքյանը։

«Կոմունիկացիան մեր կյանքի կարևոր ոլորտներից մեկն է, որին,ցավոք սրտի այդքան մեծ ուշադրություն չենք դարձնում։ Ինչ է իրենից ներկայացնում կոմունիկացիան։ Դա բովանդակության, մտքի, կոնտենտի փոխանցումն է մեկ անձից մյուս անձին կամ մեկ անձից ինչ-որ այլ անձանց խմբերի։ Կարելի է ասել, որ ինչպես շարժիչի համար շարժիչի յուղն է, նույնկերպ կոմունիկացիան է մարդկային հարաբերությունների համար»։

Վահրամ Միրաքյանը ներկայացրել է երեք հիմնական սկզբունք արդյունավետ կոմունիկացիայի համար. «Ասեմ երեք սկզբունք, որը շատ կարևոր է կոմունիկացիայի համար, հատկապես գործարարներին է սա վերաբերում, քանի որ նրանց առօրյայի մեծ մասը բաղկացած է կոմունիկացիայից։ Առաջին սկզբունքը այն է, որ մենք պետք է վերջում փորձենք ֆիքսել, թե որքանով է դիմացինը հասկացել, այն ինչ որ դուք ուզում եք նրան փոխանցել։ Արդյունավետ կոմունիկացիայի երկրորդ սկզբունքը այն է, որ մենք միշտ կոմունիկացիայի սկզբում պետք տրամադրվենք ռեսուրս լինել դիմացինի համար։ Կոմունիկացիայի երրորդ սկզբունքն այնէ, որ պետք է կոժենտրոնանալ խնդրի լուծան ուղղությամբ և չշեղվել այլ պրոցեսների վրա»։

«Ընդհանրապես մեր կյանքը, մեր կյանքի որակը կապված է կոմունիկացիայի հետ, հատկապես գործարարի կյանքը, քանի որ գործարարի կյանքի կարևոր մասն է կոմունիկացիա սեփական թիմի հետ, կամունիկացիա գործընկերների հետ և այլն»,-եզրափակել է Միրաքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում