Հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժ չի նկատվել. ԵՄ դիտորդներ

Հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժ չի նկատվել. ԵՄ դիտորդներ

ԵՄ դիտորդական առաքելությունն արձանագրում է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է:

«ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը պարեկություն է կատարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ամեն ինչ հանգիստ է, արտասովոր տեղաշարժ չի նկատվել»,- ասվում է դիտորդական առաքելության «X»-ի միկրոբլոգում:

Միաժամանակ, առաքելությունը խաղաղ Զատիկ է մաղթել բոլորին:

Հիշեցնենք` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ սահմանին իրավիճակը կայուն է:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,- նշել էին ՊՆ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում