Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը պարտվում է
Նմանատիպ
Թուրքիայում ավարտվել են տեղական ինքնակառավարման ընտրությունները։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Քվեաթերթիկների 50,41%-ի մշակման արդյունքներով՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է 37,96% քվե, Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ 36,89% քվե, Ժողովրդական հավասարության և ժողովրդավարության կուսակցությունը՝ 5,85% քվե, Նոր բարօրության կուսակցությունը՝ ՝ 5,23% քվե։
Հիշեցնենք, որ Մարտի 31-ին՝ վաղ առավոտյան Թուրքիայում մեկնարկել էին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։
Ընտրությունները մի շարք շրջաններում ուղեկցվել են միջադեպերով։ Դիարբեքիրի Սուր շրջանում մի խումբ անձանց միջև ընտրություների պատճառով վիճաբանություն է ծագել, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն։Վեճի հետևանքով մահացել է 1 մարդ, 11-ը՝ վիրավորվել։
Ընտրությունների հետ կապված մեկ այլ միջադեպ է գրանցվել Սիիրթ (Սղերդ) շրջանի Քոնաջըք գյուղում, որի հետևանքով մահացել է 1 մարդ, իսկ 4-ը ստացել է վիրավորում։
Շանլըուրֆայում ևս ղեկավարի ընտրության պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, որոնցից 2-ը ստացել են հրազենային վիրավորում։
Իսկ Մանիսա քաղաքում ընտրության ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և գրանցվել է սրտի կանգ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում