Իսրայելում պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
01/04/2024 10:24
Նմանատիպ
Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակակառավարական ցույցերի, պահանջելով Նեթանյահուի հրաժարականը։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ ցույցերը որոշ ժամանակով դադարել էին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից և Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո։
Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը և նոր ընտրություններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են նաև անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 130 պատանդներին վերադարձնելու համար, նշում է լրատվամիջոցը։
Գործակալության փոխանցմամբ՝ Երուսաղեմում ոստիկանությունը ջրցան մեքենաներից վատ հոտով ջուր է ցանել ցուցարարների վրա՝ ակցիան ցրելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում