Բնական ռեսուրսներն արագորեն սպառվում են․ գիտնականները զգուշացնում են մարդկությանը սպառնացող կոլապսի մասին
Նմանատիպ
21-րդ դարի կեսերին երկրների մեծ մասը կավարտեն, այսպես կոչված, ժողովրդագրական անցումը։ Բնակչության սովորական վերատադրության համար մեկ կինը, միջինացված ցուցանիշով, պետք է լույս աշխարհ բերի նվազագույնը 2,1 երեխա։ Այդ մասին ահազանգում է Риа новости-ն։
Աղբյուրը նշում է, որ եթե անցած հարյուրամյակում եթե ծնելիության գումարային ցուցանիշը համարյա հինգ էր, ապա հիմա կտրուկ նվազել է։
Մի շարք զարգացած երկրներում այն կրիտիկական ցածր մակարդակի վրա է։ Հասարակությունն այդ երկրներում համարվում է մեռնող։
1950 թվականից ի վեր այդ ցուցանիշն ամբողջ աշխարհում ավելի քան երկու անգամ նվազել է։
Գիտնականներն այն կարծիքին են, որ ծնելիության ցուցանիշի անկումն արտացոլում է, այսպես կոչված, ժողովրդագրական անցումը։ Այդ հայեցակարգը երևան է եկել անցած դարի կեսերին։
Ենթադրվում է, որ երկրներն ունեն զարգացման երեք փուլ․ սկզբում ծնելիությունն ու մահացությունը բարձր են լինում, հետո բժշկության ձեռբերումներին զուգահեռ՝ մահացությունը նվազում է, կյանքի միջին տևողությունը՝ երկարում, բնակչության թվաքանակը՝ աճում։ Միևնույն ժամանակ ծնելիության ցուցանիշը նվազում է։
Երրորդ փուլում արդեն ծնելիությունն ու մահացությունը բավականին նվազում են՝ հավասարվելով իրար։
2014թ․ ավստրիացի հետազոտող Գրահամ Տերները եկել է այն համոզման, որ աշխարհը շարժվում է «կարծես ոչինչ եղել» տրամաբանությամբ, որի համաձայն՝ մոտավորապես 2020թ․ բնական ռեսուրսների սպառման պատճառով կյանքի որակի աճ այլևս չի լինի, իսկ արդեն 2030 թվականից կսկսի կոլապսը։
Ամեն դեպքում, դա մարդկության վերացում չի ենթադրում, բայց հեռանկարները ոգևորիչ չեն։ Մարդկությունը ստիպված կլինի սոցիալական խնդիրների համար տեխնոլոգիական ավելի շատ լուծումներ գտնել։ Միևնույն ժամանակ, կարիք կլինի ավելի շատ կենտրոնանալ ընտանիքի չափի վրա, գիտակցաբար նվազեցնել արդյունաբերության ծավալները, կենտրոնանալ կրթության ու առողջապահության վրա։
Վերջերս գերմանացի գիտնականները եկել են այն համոզման, որ կոլապսն, այնուամենայնիվ, անխուսափելի է։ Համաձայն նրանց հաշվարկների՝ դա տեղի կունենա 2024-2030թթ․ ընթացքում՝ բնական ռեսուրսների սպառման պատճառով, ինչն ավելի շուտ տեղի կունենա, քան շրջակա միջավայրի կրիտիկական աղտոտումը։
Հիմա Երկիր մոլորակի վրա ապրում է 7,8 մլրդ մարդ։ Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսման՝ հարյուրամյակի վերջում թիվը կհասնի 10,4 միլիարդի։