Թուրքիայի ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները
Նմանատիպ
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեթ Եները ՏԻՄ ընտրությունների վերջին իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ է արել և նշել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,11 տոկոս։
Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Եների հաղորդած տվյալների համաձայն՝ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկների 99.99 տոկոսի հաշվարկի արդյունքում Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունը կունենա 35, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությունը՝ 24, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 10, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 8, «Կրկին բարեկեցություն» կուսակցությունը՝ 2, «Մեծ միասնություն» կուսակցությունը՝ 1, «Լավ» կուսակցությունը՝ 1 քաղաքապետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում