Microsoft-ն ու OpenAI-ը կթողարկեն արհեստական ինտելեկտով աշխատող սուպեր համակարգիչ

Microsoft-ն ու OpenAI-ը կթողարկեն արհեստական ինտելեկտով աշխատող սուպեր համակարգիչ

Microsoft ընկերությունն ու արհեստական ինտելեկտի ոլորտում խոշոր դերակատարում ունեցող OpenAI-ն աշխատում են տվյալների վերլուծության այնպիսի կենտրոն ստեղծելու նախագծի վրա, որը կարժենա ավելի քան 100 միլիարդ դոլար։ Ինչպես հայտնում է Reuters-ը` հղում անելով The Information-ին, նախագիծը ներառելու է արհեստական ինտելեկտով աշխատող սուպեր համակարգիչ, որը կթողարկվի 2028թ․ և կկոչվի «Stargate»։

Գեներատիվ արհեստական ինտելեկտի արագ ներդրումը կտրուկ մեծացրել է արհեստական ինտելեկտի օգնությամբ տվյալների վերլուծության այնպիսի կենտրոններ ստեղծելու պահանջարկը, որոնք ի վիճակի են լուծելու շատ ավելի բարդ առաջադրանքներ, քան տվյալների վերլուծության ավանդական կենտրոններն են անում։
Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ Microsoft-ը, ըստ ամենայնի, կֆինանսավորի նախագիծը՝ թեկուզ այն շուրջ 100 անգամ թանկ կարժենա գործող նմանատիպ ամենամեծ կենտրոններից, որոնք հիմնված են մարդկային գործոնի, այլ ոչ թե՝ արհեստական ինտելեկտի վրա։

«Պլանավորում ենք այնպես անել, որ ինովացիոն ամեն հաջորդ նախագիծն է՛լ ավելի ընդլայնի արհեստական ինտելեկտի հնարավորությունները»,-Reuters-ի գրավոր հարցմանն այսպես է պատասխանել Microsoft-ի ներկայացուցիչը՝ կոնկրետ չանդրադառնալով «Stargate»-ի թողարկման մասին լուրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում