Հակաբիոտիկների նոր դաս է հայտնաբերվել․ այն կարող է կիրառվել միզուղիների բորբոքման դեպքում

Հակաբիոտիկների նոր դաս է հայտնաբերվել․ այն կարող է կիրառվել միզուղիների բորբոքման դեպքում

ԱՄՆ Վանդերբիլտի համալսարանի գիտնականները վերջին տասնամյակում առաջին անգամ հայտնաբերել են հակաբիոտիկների նոր դաս։ Այդ մասին lenta.ru-ն՝ վկայակոչելով ACS Infectioshoods-ում հրապարակված հոդվածը։

Համաձայն հրապարակման՝ հետազոտողները վերլուծել են միզուղիների բորբոքում առաջացնող, դեղամիջոցների հանդեպ կայունություն ունեցող աղիքային ցուպիկի Escherichia coli շտամի վրա Հեպոտիդացինի ազդեցության մեխանիզմը։ Փորձարկման համար օգտագործվել են տոպոիզոմերազի և գիրազի ֆերմենտները, որոնք հակաբիոտիկների համար անխոցելի են համարվում։

Ապացուցվել է, որ Հեպոտիդացինը միանգամից կրկնակի ազդեցություն է թողնում երկու ֆերմենտների վրա։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Հեպոտիդացինն անվտանգ և արդյունավետ հակաբիոտիկ է և հանգիստ կարելի է կիրառել միզուղիների ոչ ծանր բորբոքումների դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում