Teams մեսենջերը կվաճառվի առանձին՝ առանց Office-ի փաթեթի
Նմանատիպ
Microsoft ընկերությունը որոշել է Office-ի փաթեթները վաճառել առանձին՝ չներառելով Teams կորպորատիվ մեսենջերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ընկերության հայտարարությունը։
Նման որոշում կայացվել է Microsoft-ի նկատմամբ Եվրոպական հանձնաժողովի ձեռնարկած հակամենատիրական հետաքննության ֆոնին։
«Որպեսզի հաճախորդների համար թափանցիկություն ապահովենք, անցած տարի Եվրոպական տնտեսական գոտում և Շվեյցարիայում Teams-ի հետ կապված որոշումը տարածում ենք ամբողջ աշխարհով սփռված մեր բոլոր հաճախորդների վրա»-պարզաբանել են Microsoft-ից։
2020թ․ Slack ընկերությունը, որը գործարկում է կորպորատիվ մեսենջեր, գանգատ է ներկայացրել Microsoft-ի հանդեպ՝ պնդելով, թե Ընկերությունն անօրինական ձևով Teams-ը ներառել է օֆիսային փաթեթի մեջ, որպեսզի բարձրացնի Office-ի արտադրողականությունը։
2023թ․ ամռանը Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Ընկերության հանդեպ՝ մրցակցության կանոնները խախտելու կասկածանքով։ Եվրահանձնաժողովին անհանգստություն է պատճառել այն, որ Microsoft-ն Office 365-ի մեջ անվճար ներառել էր Teams մեսենջերը։
Ավելի ուշ Microsoft-ը չեղարկել է որոշումը և 2023թ․ հոկտեմբերի 1-ից Եվրոպական տնտեսական գոտում և Շվեյցարիայում Teams-ն առանձնացվել էր Office-ի փաթեթից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում