Teams մեսենջերը կվաճառվի առանձին՝ առանց Office-ի փաթեթի

Teams մեսենջերը կվաճառվի առանձին՝ առանց  Office-ի փաթեթի

Microsoft ընկերությունը որոշել է Office-ի փաթեթները վաճառել առանձին՝ չներառելով Teams  կորպորատիվ մեսենջերը։ Այս մասին հաղորդում է   Reuters-ը՝ վկայակոչելով Ընկերության հայտարարությունը։

Նման որոշում կայացվել է Microsoft-ի նկատմամբ Եվրոպական հանձնաժողովի ձեռնարկած հակամենատիրական հետաքննության ֆոնին։

«Որպեսզի հաճախորդների համար թափանցիկություն ապահովենք, անցած տարի Եվրոպական տնտեսական գոտում և Շվեյցարիայում Teams-ի հետ կապված որոշումը տարածում ենք ամբողջ աշխարհով սփռված մեր բոլոր հաճախորդների վրա»-պարզաբանել են Microsoft-ից։

2020թ․ Slack  ընկերությունը, որը գործարկում է կորպորատիվ մեսենջեր, գանգատ է ներկայացրել Microsoft-ի հանդեպ՝ պնդելով, թե Ընկերությունն անօրինական ձևով Teams-ը ներառել է օֆիսային փաթեթի մեջ, որպեսզի բարձրացնի Office-ի արտադրողականությունը։

2023թ․ ամռանը Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Ընկերության հանդեպ՝ մրցակցության կանոնները խախտելու կասկածանքով։ Եվրահանձնաժողովին անհանգստություն է պատճառել այն, որ     Microsoft-ն     Office 365-ի մեջ անվճար ներառել էր Teams մեսենջերը։

Ավելի ուշ Microsoft-ը չեղարկել է որոշումը և 2023թ․ հոկտեմբերի 1-ից Եվրոպական տնտեսական գոտում և Շվեյցարիայում Teams-ն  առանձնացվել էր Office-ի փաթեթից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում