Ջրի երես ենք հանելու այս հետընթացի պատճառները․ Էրդողանը՝ իր կուսակցության պարտության մասին

Ջրի երես ենք հանելու այս հետընթացի պատճառները․ Էրդողանը՝ իր կուսակցության պարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտին զուգահեռ մեկնարկած քվեների հաշվման ընթացքում հանդիպել է ժողովրդի հետ:

Անկարայում գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխամասի մոտ ունեցած ելույթում Էրդողանն ամփոփել է ընտրությունները՝ հիմք վերցնելով մինչ այդ պահը հաշվված քվեները:

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քննությանը մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք, որն ակնկալում էինք»:

Բացի այդ, Էրդողանն ընդգծել է, որ մարտի 31-ն իրենց համար վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ:

«Միանշանակ ջրի երես ենք հանելու տեղական հիմունքներով գրանցված այս հետընթացի պատճառները: Մենք բոլոր այն տեղերում, որտեղ պարտվել և հետնթաց ենք ունեցել, անհրաժեշտ միջամտություններ ենք անելու և շատ լավ ձևով պարզելու ենք պատճառները»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում