Վրաստանի վարչապետը հանդես կգա զեկույցով

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երկուշաբթի օրը կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվություն կենրակայացնի: Այս մասին, ինպես տեղեկացնում է Trend գործակալությունը, հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրացիայի և եվրաատլանտայան ինտեգրացիայի հարցերի նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

«Վրաչապետը հոկտեմբերի 27-ին հաշվետվություն կներակայացնի կառավարության երկու տարվա գործունեության վերաբերյալ: Մենք ունենք լավ բաներ պատմելու, և կառավարության ղեկավարը այդ մասին ընդլայնված զեկույցում կներկայացնի», նշել է նա:

Նախարարի խոսքերով, վարչապետի ելույթով հանդես գալու որոշումը կայացվել է «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի նիստի ժամանակ,որտեղ քննարկվել էին բոլոր կուտակված հարցերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում