Amazon-ն անվճար կրեդիտներ է առաջարկում արհեստական ինտելեկտով աշխատող ստարտափների համար

Amazon-ն անվճար կրեդիտներ է առաջարկում արհեստական ինտելեկտով աշխատող ստարտափների համար

Amazon ընկերությունը որոշել է ստարտափների համար ընդլայնել անվճար կրեդտիների ծրագիրը, որպեսզի կոմպենսացվի արհեստական ինտելեկտի վրա կատարվող ծախսերը։ Այս մասին հաղորդում է  Reuters-ը։ Աղբյուրը նշում է, որ Ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր պլատֆորմը՝ արհեստական ինտելեկտի շուկայում։

Փորձելով ներգրավել նոր ստարտափների՝ Amazon-ը թույլ կտա իր ամպային կրեդիտներով ծածկել այլ մատակարարների կողմից օգտագործվող մոդելները, ինչպես օրինակ՝ Meta-ն, Anthropic-ը, Mistral AI-ն և այլն։

Գործարքի շրջանակում Anthropic-ը կօգտագործի AWS-ը՝ որպես հիմնական ամպային մատակարար, իսկ Trainium и Inferentia չիպերը կօգտագործվեն իրենց մոդելների կառուցման համար։

Ընկերությունից մանրամասնել են, որ Amazon-ի անվճար կրեդիտները կնպաստեն Anthropic-ի եկամուտների աճին, որն աշխատում է Bedrock-ով։

Վերջին տասնամյակում, ըստ Ընկերության, ստարտափներին առաջարկված կրեդիտների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 6 մլրդ դոլար։

Ի դեպ, Amazon-ը խոշոր ընկերություններից միակը չէ, որ անվճար կրեդիտներ է առաջարկում արհեստական ինտելեկտն օգտագործող ստարտափներին։ Microsoft Azure-ը ևս նման ծառայություն է մատուցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում