OpenAI-ն արհեստական ինտելեկտի նոր գործիքի է մշակել․ այն դեռևս փորձարկման փուլում է
Նմանատիպ
OpenAI-ը հաղորդում է արհեստական ինտելեկտի նոր գործիքի՝ Voice Engine-ի մասին, որը կարող է տեքստի և ձայնի մի օրինակի հիման վրա ստանալ բնական ձայն։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը։
Նոր գործիքը, սակայն, դեռևս լայն կիրառության մեջ չի դրվել․ փորձարկվում է նեղ շրջանակում։ Հասանելիության սահմանափակումն Ընկերությունը պայմանավորում է ձայնի օգտագործումը չարաշելու մտավախության առկայությամբ։
OpenAI -ն հիշեցնում է, որ 2022թ․ մշակված նմանատիպ գործիքը ևս՝ ChatGPT-ն, սկզբում թեստավորվել է գործընկերների փոքր շրջանակում։
Որպեսզի Voice Engine-ը ստեղծի «հուզական և իրական ձայն», անհրաժեշտ կլինի 15 վայրկյանանոց ձայնի և տեքստի օրինակը։
Ձայնի գեներացման նոր գործիքի մասին, ըստ Ընկերության, պաշտոնապես կհայտարարվի մոտ մեկ ամիս առաջ գործարկված մեկ այլ գործիքի՝ տեքստից տեսանյութ ստանալու հնարավորություն տվող Sora-ի հետ միաժամանակ։ Այն ևս մշակել է OpenAI -ին ու դեռևս մարդկանց շատ փոքր շրջանակի է հասանելի։
Առհասարակ, այդ տեխնոլոգիայի բացահայտման ու հանրայանացման հարցում Ընկերությունը շատ զգուշավոր է։
«Մենք հույս ունենք, որ Voice Engine-ի ն նախադիտումը կընդգծի նրա ներուժն ու կնպաստի, որ հանրության դիմադրողականությունը՝ տարբեր մարտահրավերների հանդեպ, է՛լ ավելի բարձրանա»,-հույս են հայտնում հեղինակները։
Նոր գործիքի մասին Ընկերության կայքում տեղադրված անդրադարձում նշվում է, որ մարդկանց ձայները հիշեցնող խոսքի վերարտադրումը լուրջ ռիսկեր է պարունակում, որոնք ավելի են մեծանում ընտրությունների ժամանակ։
«Մենք համագործակցում ենք մեր ամերիկացի ու եվրոպացի գործընկերների հետ, որոնք ներգրավված են տարբեր երկրների կառավարություններում, ԶԼՄ-ներում, քաղաքացիական հասարակության մաս են կազմում, որպեսզի նրանց դիտարկումները ևս հաշվի առնենք՝ կապված գործիքի կիրառման հնարավոր ռսիկերի հետ»,-նշված է ընկերության կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում