Brent տեսակի նավթի գինը հասել է 89 դոլարի․ նման նախադեպ չի եղել վերջին հինգ ամսում

Brent տեսակի նավթի գինը հասել է  89 դոլարի․ նման նախադեպ չի եղել վերջին հինգ ամսում

Brent տեսակի նավթի գինը վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ հասել է  89 դոլարի։ Այս նավթի ֆյուչերսային արժեքը՝ մատակարարման գինը ներառյալ, հունիսին Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 1,84 տոկոսով՝ հասնելով 89,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Այս կարգի նավթի մեկ բարելը վերջին հինգ ամսում առաջին անգամ է, որ վաճառվում է 89 դոլարից բարձր։ Նման նախադեպ եղել է 2023թ․ հոկտեմբերի 30-ին։

WTI կարգի նավթային գործարքների արժեքը՝ ներառյալ մատակարարումը, մայիսին Նյու Յորքի բորսայում կաճի ևս 2,02 տոկոսով։

ֿ«Նավթային գնանշումներն աճում են Չինաստանի հետ կապված մակրոտնտեսական դրական տվյալների համատեքստում, որոնք վկայում են երկրում արտադրական ակտիվության վերականգնման մասին»,-նման համոզմունք է հայտնել փորձագետ Լյուդմիլա Ռոկոտյանսկայան։

Չինաստանի արտադրական ակտիվությունը մարտին գերազանցել է շուկայի սպասելիքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում