Թուրքիայում զանգվածային ցույցեր ու բախումներ են սկսվել ընտրություններից հետո․ կան բազմաթիվ վիրավորներ

Թուրքիայում զանգվածային ցույցեր ու բախումներ են սկսվել ընտրություններից հետո․ կան բազմաթիվ վիրավորներ

Թուրքիայի առնվազն վեց խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ալիք է բռնկվել, որն ուղեկցվել է կրակոցներով և փողոցներում անվադողերի այրմամբ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բողոքի ցույցերը կապված են Վանի նահանգային ընտրական հանձնաժողովի որոշման հետ, համաձայն որի, քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանիի հաղթանակը չեղարկվել է։

Ըստ հրապարակումների, նա հաղթել էր, սակայն մանդատը տրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին։

Լարվածության պայմաններում տեղական իշխանությունները արգելել են զանգվածային հավաքները ապրիլի 3-ից մինչև ապրիլի 17-ը։ Քրդստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց։

Հարյուրավոր մարդիկ բախումների մեջ են մտել ոստիկանների հետ, ավտոմատներով կրակել, անվադողեր են հրկիզել և մոլոտովի կոկտեյլներ նետելիրավապահների վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով ծեծի ենթարկել ցուցարարներին և կալանավորել։

Ինչպես փոխանցում են լրատվամիջոցները, կան բազմաթիվ վիրավորներ, զոհերի մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում