Երևանն Արցախի  հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ․ Զախարովա

Երևանն Արցախի  հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ ապրիլի 3-ին, «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում կեղծիք է անվանել ՀՀ իշխանությունների կողմից հնչեցված այն հայտարարությունները, համաձայն որոնց, ՌԴ-ն չի օգնել Հայաստանին՝ արցախյան հակամարտության լուծման հարցում։

«Հայտարարությունները, թե Մոսկվան և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում սրման ժամանակ, կեղծիք են։ Երևանն Ացախի  հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ։

Նման գաղափարներ դավանողներին և տարածողներին մեղադրում եմ կեղծիքի մեջ։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստի մեջ եմ մեղադրում բոլոր նրանց, ովքեր տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը՝ կայացված որոշումների համար»,-նշել է Զախարովան։

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է նրանից, թե Հայաստանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում